Հայկական տարազը հիրավի շատ տպավորիչ է իր բազմազանության մեջ և մոգական գեղեցկություն ունի: Իհարկե, մենք հայերս , անցնելով տարազային ժամանակաշրջանը, այն տեսնում ենք թանգարաններում, արվեստի տարբեր միջոցառումների ժամանակ:
Հայ ազգային մշակույթով հետաքրքրված մարդկանց համար Հայկական տարազը միշտ էլ վեհ գեղեցկություն ունի:
Եվ ահա կան հագուստի և աքսեսուարների դիզայներներ, ովքեր մտածում են տարազը վերակենդանացնելու և այն նորաձևության աշխարհ մտցնելու մասին, և ինչու ոչ նրանց մոտ ստացվւմ է և ստացվում է շատ գեղեցիկ: Խառնաշփոթ այս աշխարհում, երբ ամեն ազգային բան մղվում է հետին պլան, նորից անհրաժեշտություն է առաջանում վերակենդանացնել ազագյինը, շունչ ու հոգի հաղորդել նրան:
Մի պահ պատկերացրեք, որ փողոցում և տոն օրերին կրում եք հայկական ազգային տարազի մոտիվներով զգեստներ: Հիանալի է չէ:
Այժմ ծանոթանաք դիզայների աշխատանքներին:
Ստորև բերված զգեսների մեջ սպիտակ զգեստը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական հարսանեկան զգեստի մոտիվներով է արված՝ լայն թրքերով և եզրերը զարդարված:Գոգնոցը, որ նաև գոտի է ոսկեգույն նախշերով է պատված՝ խաղկային և կենաց ծառի նախշազարդերով
Տվյալ ֆոտոշարքում որպես մոդել հանդես է գալիս Դիանա Գրիգորյանը, իսկ տարազները տրամադրված են Տերյան մշակութային կենտրոնի կողմից: