«Հայացքով բարի, բայց, միևնույն ժամանակ, բոյով ու թիկնեղ մեկին էի փնտրում․․․»․ Լիա Զախարյան

Հրաշագեղ գեղեցկուհի դերասանուհի Լիա Զախարյանը հիշել է անցած ամառը և մի քանի գեղեցիկ կադր զետեղել իր էջում։

«Անցած տարի՝ այս օրերին։ Ես հիսուներկու կիլոգրամ քաշով աղջիկ, իմ մեծ ճամպրուկը՝ հիսուն կիլո, միջին ճամպրուկը՝ քառասուն, ուսապարկս՝ քսաներոկու, և ձեռքիս 3 կիլո քաշով պայուսակ, Եվրոպայում գնացքով Ճամփորդում էի միայնակ։

Մոլորված ու մի քիչ վախեցած։ Հպարտ ու հիացած։

Ու ամեն գնացք փոխելուց, հայացքով բարի, բայց, միևնույն ժամանակ, բոյով ու թիկնեղ մեկին էի փնտրում, որ օգներ ինձ այս 2 ծանր ճամպրուկները բարձրացներ/իջացներ։

Եթե նրանք նախապես իմանային, թե ինչ ծաաանր են նրանք, հաստատ ժպիտով կհրաժարվեին կամ էլ չէ, հաստատ չէին մերժի իմ նման ժպտերես, բարի, մեծ աչուկներով մոլորված ու միայնակ ճամփորդուհուն։

Ի՞նչ եք կարծում ինչե՞ր էի գնել Եվրոպայից, որ այդքան շաատ ու ծանր էր ճամպրուկներս։ (Ի դեպ ես Հայաստանից մեկնել էի մեկ թեթև ճապրուկով)»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: