Ներկայիս դժվարին օրերին պետական տարբեր մարմիններ զբաղվում են ոչ միայն նորահայտ COVID 19-ի տարածման դեմ պայքարով, այլև արտերկրում դրա պատճառով որոշակի փաստի ու դժվարությունների առջև կանգնած մեր հայրենակիցների խնդիրների արդյունավետ լուծմամբ: Այս առումով բավականին բարդ է արտերկրում ուսումնական նպատակներով գտնվող մեր հայրենակից աշակերտների և ուսանողների ճակատագիրը:
ԱԳՆ մամլո խոսնակ Ա. Նալբանդյանը տեղեկացնում է, որ հայրենիք են վերադառնում ԱՄՆ-ում գտնվող երեսունչորս աշակերտ: Նրանք Միացյալ նահանգներում են գտնվում ուսումնական ծրագրի շրջանակներում:
Աշակերտների վերադարձի հարցը հնարավոր է եղել կազմակերպել մի քանի երկրների մի շարք գերատեսչությունների համագործակցված աշխատանքի միջոցով:
Ա. Նալբանդյանը նշում է, որ այս հարցում նրանց համագործակցությունն առավել արդյունավետ է ստացվել վրացական գերատեսչությունների և ամերիկյան խորհուրդների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել երեխաների անվտանգ փոխադրումը հայրենիք:
Աշակերտներին նախ ապահով կերպով տասնինը տարբեր նահանգներից հավաքել են Չիկագո քաղաքում, ապա այնտեղից Վրաստանի միջոցով փոխադրել Երևան: