«Հայաստանում քաղաքական կորոնավիրուս է տարածվում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյնաը խոսել է ներկայիս իրավիճակի մասին։ Համավարակային ցուցանիշը կարծես թե կայունանում է, կան նախանշաններ։ Հարկ է ընդգծել՝ ջանքերի շնորհիվ է բարձր նշաձողով կայունացումը, որը տանելի է մեր առողջապահական համակարգի համար։ Եթե միտումը պահպանվի կանցնենք քովիդային ախտի զրոյացման փուլին։

Վարչապետը նշել է՝ իրենց խնդիրը չէ տուգանել որևէ մեկին։ Նպատակը դիմակներ կրելն է, ինչի շնորհիվ պահպանում են իրենց և դիմացինների առողջությունը։ Շարունակում են խնդիր մնալ հուղարկավորությունները և ընդհատակյա հարսանիքները։

Վարչապետի հրամանով՝ հատուկ խմբեր կվերահսկվեն հանգուցյալների ընտանիքներում հուղարկավորումների անցկացման վայրը։ Պետք է նաև բացառել հարսանիքների անցկացումը։

Խոսելով ներքաղաքական վիճակի մասին՝ Փաշինյանը նշել է․ «Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որը կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղուժերի մահվան՝ ամբողջությամբ դուրս մղվելով քաղհասարակակն կյանքից։ Նրանք կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: