Քիչ առաջ Ն. Փաշինյանը սոցցանցային ուղիղ եթերով հանրությանն ուրախացրեց միանգամից մի քանի սպասված նորություններով: Նա նախ անդրադարձավ օրվա խորհրդին, շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր վայելել են մայրության բերկրանքը:
Ապա նա անդրադարձավ այժմյան ամենամտահոգիչ թեմային, այն է՝ կորոնավիրուսը: Ինչպես երեկվանից արդեն կային որոշակի սպասելիքներ, այսօր արդեն նվազել է առողջապահական համակարգի լարվածությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ արդենիսկ նկատելի է որոշակի դրական տեղաշարժ վիրուսի դեմ պայքարի գործում:
Վարչապետն ուրախությամբ տեղեկացրել է, որ այսօրը նախորդ օրերից բացառիկ է նրանով, որ գրանցվել է առողջացածների առավել մեծ թիվ, քան վարակվածների հաստատված դեպքերն են: Թեստավորմամբ հաստատվել են քսան վարակման դեպքեր, իսկ այսօրվա առողջացածների թիվը սրանից հինոգվ ավելին է եղել՝ քսանհինգ:
Վարչապետը հորդորել է շարունակել նման զուսպ ու կանոնարկված տեմպը շարունակել՝ պահպանելով զգուշավոր լավատեսությունը, տնտեսվարողներին հիշեցրել է անհարկի թանկացումներից զերծ մնալու մասին՝ արձանագրելով այն իրողությունը, որ իրավիճակը հաղթահարման ճանապարհին է:
Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 6 апреля 2020 г.