«Հայաստանն իր ընթացքը սկսում է նոր՝ մաքուր էջից»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Պատե րազմի հասցված վնասները պետք է ճիշտ գնահատվեն։ Չի կարելի կարծել, թե Հայաստանը միայն տարածքային կորուստներ է ունեցել։ Ո՛չ, դա ընդամենը համընդհանուր վնասի էական տարրերից մեկն է, բայց՝ ոչ միակը։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հետպատե րազմյան Հայաստանն ու նախապատե րազմյան Հայաստանը բոլորովին տարբեր պետություններ են։ Պարտությունից հետո պետությունը զրկվել է աշխարհում ունեցած իր ազդեցության և լծակների մի զգալի մասից, այսինքն՝ նախկին կարգավիճակն ու միջազգային հարաբերություններում ունեցած դերակատարությունն ամբողջությամբ խաթարված են։

Տարիների ընթացքում մեր մտավոր շրջանակներն այդպես էլ չկարևորեցին այն պարզ իրողությունը, որ Երևանն աշխարհի հետ կապող կամուրջը Ղարաբաղյան կոնֆլիկտն է, այսինքն՝ միջազգային հարաբերություններում մենք որևէ այլ կարևորություն չենք ունեցել։ Կոնֆլիկտն է եղել աշխարհում մեր գոյության իմաստավորումը և դրանից ելնելով մեր պետության նկատմամբ հետաքրքրվածությունն էլ սահմանափակվել է հենց այդ համատեքստում։ Իսկ հիմա իրավիճակ է փոխվել, տարածաշրջանային անվտանգության համակարգում Հայաստանի ազդեցիկ դերակատարությունը հարցականի տակ է հայտնվել։ Բոլոր այս իրողությունները հաշվի առնելով իհարկե տրամաբանական հարցեր են առաջանում․ ո՞րն է մեր նոր կարգավիճակն ու առաքելությունը միջազգային հարաբերություններում, ի՞նչ առանցքի ու մար տահրավերի շուրջ է սաղմնավորվում մեր պետության գոյության իմաստավորումը։

Սրանք բարդ հարցեր են, որոնց պատասխանները գոնե ինձ համար դեռևս միանշանակ չեն, քանի որ Հայաստանն իր ընթացքը սկսում է նոր՝ մաքուր էջից։ Այս մեծ ճանապարհին իհարկե պետք է ձևավորվեն նոր կապեր, նոր ազդեցության լծակներ ու իհարկե նոր մարտահրավերներ։ Նույնիսկ հին գործընկերների հետ փոխհարաբերությունները պետք է վերաձևակերպվեն։ Խորը ցա վով արձանագրենք․ Հայաստանը միջազգային հարաբերություններում կոր ծանարար հարված է ստացել, ինչից հետո չափազանց դժվար է վերականգնվել։ Ընդհանրապես հստակ էլ չէ, կվերականգնվի՞, թե՛ ոչ։ Իսկ չվերականագնվելու այլընտրանքը մեր ինքնուրույն լինելիության նկատմամբ վստահության սպառումն է։ Այսինքն աշխարհի ուժային կենտրոնները գալիս են այն եզրակացությանը, որ այս միավորը տկար է ու անհրաժեշտ է դրա կառավարման մանդատը փոխանցել ավելի կենսունակ միավորի։ Սա չի նշանակում, թե պետությունը դադարում է ՄԱԿ-ի անդամ լինել, ո՛չ, պարզապես ինքնավար լինելությունն է ձևական բնույթ ստանում։

Համանման սցենարից խուսափելու համար անհրաժեշտ է դուրս գալ շրջափակումից և կարգավորել հարաբերությունները հարևան պետությունների հետ, ինտեգրվել տարածաշրջանի տնտեսական համակարգի մեջ՝ պալիգոնի մշակույթից անցում կատարելով դեպի բաց պատուհանների մշակույթ։ Սա պետք է լինի մեր անվտանգ և ինքնավար գոյության երաշխիքը։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն առանձին-առանձին զարգանալու որևէ շանս չունեն, ինչ-որ մի օր դրանք դատապարտված են կլանման։ Փրկությունը եռյակ համակեցության մեջ է, այսինքն՝ տարածաշրջանային փոքրիկ ԵՄ-ի։ Պետք չէ դեպի Եվրոպա գնալ, հեռու է, անհրաժեշտ է Եվրոպան բերել այստեղ։ Թուրքական, իրանական և ռուսական աշխարհների խաչմերուկում դիմանալու այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Սրանք նախնական դատողություններ են, ավելի մանրամասն հետո»։

Понравилась статья? Поделиться с друзьями: