Հայաստանի ֆանտաստիկ հաղթանակը Ռումինիայի հավաքականի նկատմամբ․ ի՞նչ է կատարվում քաղաքում հաղթանակից հետո

Րոպեներ առաջ Հայաստանի հավաքականը հերթական հաղթական խաղն ավարտեց 3։2 հաշվով։ Այս անգամ նրա մրցակիցը Ռումինիայի հավաքականն էր։ Խաղն ընթացավ անկանխատեսելի անցումներով ու զարգացումներով։ Այն, ինչ եղավ դաշտում, աներևակայելի էր։

Խաղի մեկնարկից հիսունվեց րոպե անց հայկական հավաքականը քսանմեկամյա Էդուրադ Սպերցյանի հրաշալի գոլով բացեց հաշիվը, ինչը բարձրացրեց բոլորի տրամադրությունը, սակայն որոշ ժամանակ անց Ռումինիայի հավաքականն իրար հետևից երկու գոլ արձանագրեց։

Հուսահատական մթնոլորտը ցրեց Վարազդատ Հարոյանը՝ հերթական գնդակն ուղարկելով դարպաս։ Թվում էր, թե հաշիվն հենց այդպես էլ ավարտվելու է՝ ոչ-ոքի, սակայն ոչ։ Խաղի վերջին րոպեներին նորամուտ ֆուտբոլիստ Էդ․ Սպերցյանը վաստակեց տասնմեկ մետրանոցի իրավունք։

Րոպեներ անց գնդակն արդեն դարպասում էր՝ Տիգրան Բարսեղյանի դիպուկ իրացմամբ։ Այդպիսով խաղն ավարտվեց հայկական հավաքականի հեքիաթային, ֆանտաստիկ հաղթանակով։ Առջևում ամառային ընկերական խաղերն են, իսկ սեպտեմբերից կշարունակվի աշխարհի առաջնության ընտրական փուլը։

Տեսեք, թե ինչ է կատարվում հաղթանակից հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: