«Հայաստանը նոր տարին պետք է դիմավորի առանց Նիկոլի»․ Կարեն Վրթանեսյան

Լրագրող Կարեն Վրթանեսյանը կարևոր անդրադարձ է կատարել ստեղծված իրավիճակին՝ կապված Հադրութի լարվածության հետ։ «Այսօրվա կիպիշների մեջ բոլորը մոռացան, որ երեկ Միքայել Մինասյանը պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիները Նիկոլին 5 մլրդ դոլար առաջարկել Արցախի դիմաց։

Եվ առաջարկեց Նիկոլին դա հերքել, եթե սուտ է։ 24 ժամից ավել է անցել Միքայել Մինասյանի երեկվա տեսանյութի հեռարձակումից։ Որևէ հերքում տեսե՞լ եք, լսե՞լ եք»,- նշել է նա։

Վրթանեսյանը նաև հեգնել է Փաշինյանի՝ աթոռից կառչած լինելը․ «Ասում են՝ Ամանորից անմիջապես առաջ Իտալիայում հին կահույքն են պատուհանից նետում, որ հին, վատ բաները մնան հին տարում։ Չգիտեմ, թե ինչքանով ճիշտ կլինի դեկտեմբերի 31-ին Նիկոլին պատուհանից դուրս նետելը (կարծում եմ տգեղ կլինի), բայց ակնհայտ է, որ նա՝ որպես քաղաքական գործիչ, պիտի մնա 2020-ում։

Եթե ուզում ենք 2021-ը վերապրել, Հայաստանը նոր տարին պետք է դիմավորի առանց Նիկոլի»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: