Համեղ և օրիգինալ․ ձմերուկե դոնդող

Հաճելի է, երբ սուրճի հետ մատուցում են օրիգինալ քաղցրավենիք կամ աղանդեր, որն ավելի գեղեցիկ է դարձնում սուրճը վայելելու ընթացքը։ Դա հատկապես օգնում է, երբ ցանկանում եք տպավորություն գործել։ Հավատացե՛ք, Ձեր իսկ ձեռքով պատրատված աղանդերը շատ բան կարող է ասել Ձեր մասին։

Եթե ցանկանում եք Ձեր սիրելիներին զարմացնել յուրօրինակ տնային աղանդերով, պատրատե՛ք ձմերուկե դոնդող։

Այն ձեզանից ավելի քան 3 ժամ կխլի։

Բաղադրիչներ՝

500գ․ ձմերուկի միջուկ,

15-20գ․ դոնդող,

կես կիտրոնի հյութ,

100 մ/լ ջուր։

Դոնդողը թրջել ջրում։ Այդ ընթացքում ձմերուկի միջուկը մազերի բաժանել։ Մանրացնել բլենդերով։

Ստացված զանգվածին հավելել կիտրոնի հյութը։

«Ջրում բացված» դոնդողը տաքացնել, որպեսզի հեղուկը միատարր դառնա։

Այն հավելել ձմերուկե զանգվածին։ Ստացված զանգվածը լցնել տարաներում և պահել սառնարանում, մինչև սառչի։

Понравилась статья? Поделиться с друзьями: