Համեղ պիցցա՝ ընդամենը 10 րոպեում

Հավանաբար մեր օրերում շատ քիչ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ «ես պիցցա չեմ սիրում»: Պիցցա սիրում են բոլորը՝ հատկապես փոքրիկներն ու երիտասրադները: Իհարկե ,այսօր շատ սննդի կետեր կարող են մեզ առաջարկել համեղ պիցցա, բայց տնականն ուրիշ է: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ինքներդ պարզ ու արագ բաղադրատոմսով պատրատեք պիցցա և ուրախացնեք ընտանիքի անդամներին:

Եվ այսպես՝ մեզ անհրաժեշտ է

  •  Թթվասեր – 4 ճ/գ
  • Մայոնեզ – 4 ճ/գ
  • Ձու – 2 հատ
  • Ալյուր – 9 ճ/գ
  • Պանիր

Այս բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ստանում թթվասերի խտությանը համապատասխան խմոր: Վերցնում ենք անհրաժեշտ տարրան և այն պատում յուղով: Այնուհետև ծմորի վրա լցնում ենք միջուկը (տոմատի մածուկ, երշիկ, շերտատված թթու վարունգ, ձիթապտուղ, լոլիկ և այլն): Ահա և վերջ, մնում է միայն պիցցան տեղափոխել ջեռոցի մեջ:

Շատ հեշտ ու արագ ճանապարհ՝ տան անդամներին հաճոյացնելու համար: Ջեզ մաղթում ենք հաճելի ժամանց և, իհարկե, բարի ախորժակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: