Համաշխարհային աստղաբույլը՝ Էնրիկե Իգլեսիասի ցնցող տեսահոլովակում

Հանրահայտ երգիչ, իսպանացի սրտակեր Էնրիկե Իգլեսիասը հիանալի ցնցող պրեմիերա է ներկայացրել՝ նկարահանելով համաշխարհային ֆուտբոլի աստղաբույլը։ «Fútbol y Rumba» («Ֆուտբոլ և ռումբա») է կոչվում այս հրաշալի տեսահոլովակը, որն իրապես մարմնավորում է սպորտի և արվեստի միաձուլման ու հրաշագեղ արվեստի։

Անչափ գեղեցիկ տեսահոլովակում Իգլեսիասն անկրկնելի է։ Ռեփեր Anuel AA-ի հետ տեսահոլովակում նկարահանվել են աստղային ֆուտբոլային աստվածներ՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Լուիս Սուարեսը։

Հատվածներով տեսահոլովակում զետեղված է բժիշկների ծափահարությունների ու դիմակների պատկերները, որոնք անհնար է անցնել այս համավարակով պատված իրականության մեջ։ Իգլեսիասի ու ընկերների հրաշալի աշխատանքը մի քանի ժամում ավելի քան տասներկու միլիոն դիտման է արժանացել, իսկ երկրպագուները պարզապես ցնցված են երգի որակով ու հրաշալի կատարմամբ։

Այս աննման արվեստի գործը միավորում է բոլորին՝ և՛ մարզաշխարհը, և՛ երաժշտաշխարհը։ Չմոռանանք՝ սպորտային աշխարհը խենթանում է երաժշտության համար

Понравилась статья? Поделиться с друзьями: