Հաղորդավարուհու երեխան ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է տաղավարում (տեսանյութ)

Ուղիղեթերային միջադեպերը միշտ էլ մեծ հետաքրքրությամբ են դիտվել և ընդունվել։ Դրանք հաճախ զվարճալի բնույթ են ունենում։ Ուղիղ եթերի միացումներից մեկի ժամանակ մի զվարճալի դեպք գրանցվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։

«Ժամը» հայտնի լրատվական հաղորդման ուղիղեթերային միացման ժամանակ անսպասելի սեղանի տակից հայտնվել է հաղորդավարուհու բալիկի գլուխը։ Շիկահեր, գանգուր մազերով փոքրիկ տղան մի պահ գլուխը վերև է բարձրացրել, հետո նորից թաքնվել է սեղանի տակ։

Այս տեսարանը նկատել է Գուգո Մնացականյան օգտատերը։ Նա կտրել է հաղորդման այդ հատվածը, մոնտաժել և տեղադրել իր սոցհարթակում՝ գրելով․ «Ես Ժամի ֆանատն եմ»։

Նշենք, որ հաղորդավարուհին Սոնա Թորոսյանն է։ Նա երկու բալիկ ունի։ Առաջնեկին լույս աշխարհ է բերել 2013 թվականին, իսկ 2016 թվականին դարձյալ մայրության արձակուրդի է գնացել՝ միառժամանակ լքելով եթերը։

Սոնա Թորոսյանի եթերի ժամանակ գրանցված զվարճալի տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: