Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա են ներկայացրել․ Նոր առավոտ

Հակոբ Հակոբյանին և Արմեն Հովհաննիսյանին հայ հանդիսատեսն արդեն սովորել է միասին տեսնել ստեղծագործական աշխատանքների շրջանակներում։ Երաժշտական զույգը արդեն որերորդ անգամ հետաքիքր համագործակցության արդյուն են ներկայացնում, որը սիրով է ընդունվում և բազմաթիվ դիտումներ ունենում։

Երաժշտական զույգի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Նոր առավոտ»։ Երգի թեմատիկան հերթական անգամ սերն է, սիրուն նորովի վայելելու ցանկության արտահայտությունը։

Երգը բավականին մեղեդային, թեթև ու հաճելի լսվող ստեղծագործություն է, որի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Ժենյա Հարությունյանը։

Երգում արտահայտվում է սիրելիին ամեն առավոտ նորից նոր տենչով վայելելու, նրա անհագ սիրո մասին հուզական ապրումներ։ Երգը ներկայացվում է գունագեղ տեսահոլովակի միջոցով, որը ներդաշնակվում է երգի բովանդակության ու երաժշտության, արտահայտած տրամադրության հետ։

Երիտասարդ երգիչներ Հակոբ Հակոբյանի ու Արմեն Հովհաննիսյանի ներկայացրած հերթական գեղեցիկ գործերից մեկը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: