Առողջապահության նախարարության այսօրվա թվերը մտահոգիչ են․ կտրուկ աճ է գրանցել հաստատված դեպքերի թիվը՝ կազմելով 62 մարդ՝ ընդհանուրը հասցնելով 1401-ի։ Առողջացել է 29 մարդ՝ կազմելով 609 դեպք։
Ցավոք, մահվան երկու դեպք էլ է գրանցվել։ Կյանքից հեռացել են 88 և 65 տարեկան անձինք։ Նրանք, բացի կորոնովիրուսյան ախտից, քրոնիկական մի շարք հիվանդություններ ունեին։
Կրկին ու կրկին՝ կորոնավիրուսյան ախտից պաշտպանվելու միակ միջոցը կանոնների պահպանումն ու ինքնամեկուսացումն է։ Այն վերաբերում է բոլոր-բոլորին, որովետև բոլորը կարող են լինել վարակված կամ վարակակիր ու վիրուսը փոխանցել ավելի վատ վիճակում գտնվող մարդկանց՝ տարեցներներին, քրոնիկ հիվանդությունների առկայությամբ պացիենտներին։
Անչափ կարևոր է կոտրել հիվանդութան տարածման տեմպը, թույլ չտալ վարակվել ռիսկային խմբերի անձանց՝ պաշտպանելով նրանց կորոնավիրուսյան արհավիրքի մասը դառնալուց։ Դա բարդ չէ․ ընդամենն անհրաժեշտ է ինքնամեկուսանալ, պահպանել հիգիենայի՝ նախարարության կողմից տարածած կանոնները ու հետևել նրանց բոլոր տեսակի հորդորներին։