Կուրսկի անվան հրապարակում վեցամյա դստեր մասնակցությամբ բացվել է Ռուսլան Թորոսյանի հիշատակի խաչքար

Ռուսլան Թորոսյանը գյումրեցի էր։ Նա ծնվել է 1997 թվականին։ Ռուսլանը դպրոցական կրթությունից հետո անցել է զինվորական ծառայության։ Զինծառայությունը Ռուսլանը անց է կացրել Ջրականում։ Ռուսլանի զինծառայության ժամանակ տեղի են ունեցել ապրիլյան չորս օր տևած պատերազմը։

Ռուսլանն ակտիվորեն մասնակցել է նաև արցախյան վերջին՝ քառասունչորս օր տևած պատերազմին՝ կամավորական սկզբունքներով։ Ռուսլանը ընկել է հոկտեմբերի քսանհինգին՝ Սանասարում մղած մարտերի ժամանակ։

Ռուսլանն ամուսնացած էր։ Նա ունի վեցամյա չքնաղ դստրիկ, ում ծնողները Լաուրա են անվանել։ Նրա դստեր՝ փոքրիկ Լաուրայի մասնակցությամբ երեկ Գյումրիում բացվել է Ռուսլանի հիշատակն անմահացնող հուշաքար։ Հուշաքարը բացվել է Մուշ թաղամաս գնացող ճանապարհին գտնվող Կուրսկի անվան հրապարակում։

Հուշաքարի բացման մասին տեղեկությունը տեղադրվել է Շիրակի մարզպետարանի սոցհարթակում։ Ռուսլանի և նրա անմահացած ընկերների հիշատակը միշտ էլ վառ է մնալու Լաուրայի և նրա սերնդակիցների հիշողություններում, ովքեր իրենց մանկությունը ստիպված են շարունա    կել առանց հայրիկների։

Понравилась статья? Поделиться с друзьями: