«Կունենանք 5000 դեպք, եթե․․․»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգիչ տեղեկություններ է հայտնել։ Կորոնավիրուսային ախտի դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է ու եթե այն պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000 դեպք:

Թորոսյանի խոսքով՝ բոլորի խնդիրը հիմա մեկն է․ կոտրել տարածման տեմպն ու օղակները, ինչի համար էլ պետք է մարդուց մարդուն փոխանցելը բացառել։ Դա արվում է միմիայն սոցհեռավորություն պահպանելով, շփման սովորությունները փոխելով՝ սերտը հեռավարի։ Եվ ամենակարևորը․ հաճախակի լվացվել և ախտահանել ձեռքերը։

Թորոսյանը նաև նշել է՝ օրական 1000 թեստի հասնելը բարդ էր, քանզի մեր երկրում նման քանակի ՊՇՌ թեստ երբևէ չէր արվել։ Բարդագույն այս գործընթացը 5 բաղադրիչ ունի` մասնագետներ, սարքավորումներ, կենսական անվտանգություն, լոգիստիկա և էլեկտրոնային համակարգ։

Բոլոր բաղադրիչների ճշգրիտ աշխատանքը միայն ապահովում է թեստերի ճգրիտ պատասխանների։ Դրա ապահովման համար մեր մասնագետնրը մեծ ջանքեր են ներդնում։ Բայց սա արվում է նաև հետագայի համար՝ նման մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն ստեղծելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: