Կորոնավիրուսով 70 հազար բուժքույր է վարակվել, բայց թվերը չեն բարձրաձայնվում

Իսպանիայում 70 հազար բուժքույր վարակվել է կորոնավիրուսյան ախտով, հայտնում է CNN-ը: Ըստ Իսպանական բուժքույրական քոլեջի ուսումնասիրության նախնական արդյունքների՝ վարակվել է իսպանացի բուժքույրերի 1/3-րդ մասը։


Էլեկտրոնային փոստով անցկացրած հարցումների համաձայն՝ բուժքույրերի մոտ 30 տոկոսը հայտարարել են՝ ունեն կորոնավիրուսյան ախտի ախտանշաններ: Նրանց 75 տոկոսի կարծիքով՝ վարակը վրա է հասել աշխատավայրում, իսկ 35 տոկոսը նշել է՝ պատճառն անձնական պաշտպանիչ միջոցներ չունենալն է եղել։
Իսպանիայում վիճակն իրապես աղետալի է․ կորոնավիրուսյան ախտը հայտնաբերվել է 27 758 բուժաշխատողների մոտ․ դա երկրում գրանցված դեպքերի 15 տոկոսն է։


Իտալիայում, օրինակ, կորոնավիրուսյան ախտից 150 բուժաշխատող է մահացել, որոնցից 30-ը բուժքույրեր են։ ԱՄՆ-ում հաստատվել է բուժաշխատողների վարակման 9,2 հազար դեպք, նրանցից 27-ը մահացել է։

Իրապես այս ծանր ժամանակահատվածում աշխարհի բոլոր անկյուններում արհավիրքի դեմ պայքարում են բժիշկները․ նրանց պատերազմն անտեսանելի, բայց զգալի թշնամու դեմ է, թշնամու, որը չի խնայում առողջություններ ու կյանքեր։ Եվրոպան պատրաստ չէր նման աղետի ու հարվածին մի կերպ է դիմադրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: