Ա. Թորոսյանի րոպեներ առաջ հանրայնացրած սոցցանցային գրառումը հանրությանը նոր տեղեկություններ է տալիս հայտնի վիրուսի նոր տվյալների մասին: Ըստ նրա հանրայնացրած տեղեկությունների՝ երեկոյան ևս 3 կասկածյալի հիվանդության թեստերը դրական են եղել, և նրանք ևս հոսպիտալացվել են:
Նոր հոսպիտալացված անձիք եղել են այն 31 քաղաքացիների շարքերում, ովքեր նախապես գտնվել են կարանտինային գոտում: Ընդհանրացնելով վիրուսակիր անձանց թիվը՝ նախարարը տեղեկացնում է, որ նրանք արդեն 13-ն են:
Սրանից բացի, նախարարը գրել է, որ տվյալ երեսունմեկ կասկածյալ քաղաքացիներից քսանութը տուն են վերադառնալու, քանի որ նրանց կարանտինային շրջանն ավարտվել է, իսկ թեստերի և հետազոտությունների արդյունքները փաստում են, որ նրանց մոտ վիրուսը բացակայում է:
Մյուս կասկածյալ քաղաքացիները կշարունակեն մնալ կարանտինային գոտում մինչ համապատասխան ժամանակահատվածի լրանալը:
Ըստ նախարարի հայտարարության՝ բոլոր հիվանդներն էլ իրենց բավականին լավ են զգում: Նրանցից միայն մեկի մոտ է գրանցվել թոքերի ախտահարում: Նա բուժման ընթացքի մեջ է:
Ներկայացնում ենք նախարարի գրառումն ամբողջությամբ: