Կորոնավիրուսով հիվանդ բուժքույրն աղաչում էր փրկել իր կյանքը․․․

Անգլիական Ուեսթ Յորքշիր կոմսության Բրեդֆորդ քաղաքի բուժքույրը վարակվել է կորոնավիրուսային ախտով և աղաչել է կոլեգաներին՝ փրկել իրեն, գրում է Daily Mail-ը։ 35-ամյա բուժքույր Քելլի Ուորդի ինքնազգացողությունը վատացել է հանգստյան օրերին՝ հերթապահության ընթացքում։

Տուն վերադառնալով՝ նա դողում էր ու թուլություն զգում։ Փեսացուն որոշել է Քելլիին հիվանդանոց տանել, որտեղ նրա մոտ կորոնավիրուսյան դրական թեստ է եղել։

Ապա Ուորդին արհետական օդափոխության սարք է անհրաժեշտ եղել։ Նա պատրաստվում էր հրաժեշտ լավ հարազատներին, երբ հատուկ հանդերձանքի տակ ճանաչել է իր հետ նախկինում աշխատած բուժքրոջը։ Նա աղաչել է նրան և բժիշկներին՝ փրկել իրեն, որպեզի իր երեխաները որբ չմնան։

Բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն ինչ։ Հիմա կնոջ վիճակը լավացել է, բայց դեռ երկար բուժում է անհրաժեշտ։ Քելլին նշում է՝ իր կյանքը փրկել են ու ցանկանում է՝ բոլորն իմանան՝ կորոնավիրուսյան ախտը կարող է խոցել յուրաքանչյուրին՝ երբ ասես, այդ պատճառով մարդիկ պետք է ինքնամեկուսանան ու չվարակեն միմյանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: