Կորոնավիրուսով հիվանդը, իմանալով կնոջ մահվան բոթը, անչափ հուզիչ որոշում է կայացրել

Անգլիական Հեմփշիր կոմսության Սաութհեմփթոն քաղաքի արվարձաններում բնակվող ամուսնական զույգը, վարակվելով կորոնավիրուսյան ախտով, մահացել են նույն օրը, հայտնում է The Mirror-ը։ 90-ամյա Բիլլ Դարթնոլը և նրա 81-ամյա կինը՝ Մերին, միասին ապրել են 63 տարի։ Բիլլը 40 տարի աշխատատել է խողովակ մաքրող, իսկ Մերին մեղվապահ էր։

Ապրիլին Մերին տանն ուշագնաց է եղել, նրան հոսպիտալացրել են։ Կորոնավիրուսյան ախտի թեստը դրական է եղել, իսկ մի քանի օրից Բիլլը կաթվածահար է եղել, նրան նույն հիվանդանոցն են տեղափոխել, որտեղ նրա մոտ էլ է կորոնավիրուսյան ախտ հայտնաբերվել։

Չնայած բուժօգնությանը, Մերին մահացել է։ Երբ Բիլլին հայտնել են կնոջ մահվան բոթը, նա հրաժարվել է բուժումից, հանել է թթվածնային դիմակն ու մի քանի ժամ անց մահացել քնի մեջ։

Զույգը երկու դուստր ուներ՝ Ռոզմերին և Էննը։ Ռոզմերին հուզված ասել է․ «Հնարավոր է՝ նա չէր ցանկանում ապրել առանց մայրիկի։ Նրանք այնպիսի զույգ էին, որ բարդ է մեկին առանց մյուսի պատկերացնելը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: