Կորոնավիրուսով կարելի է վարակվել չիպսերի միջոցով

Ռուսաստանյան ԱԻՆ-ից հայտնում են՝ մեծ է ռիսկը կորոնավիրուսյան ախտով վարակվել չիպսերի, ընկույզների ու չորահացերի տուփերի միջոցով, որոնց մինչ ձեզ այլ մարդիկ են դիպչել, ինչպես նաև դրանք ուտելու համար ընդհանուր ափսե օգտագործելիս։

«Վարակի փոխանցման ռիսկն ավելանում է, եթե ուտում եք ընդհանուր ափսեից կամ փաթեթից, որոնցից այլ մարդիկ ձեռքով են վերցրել սնունդը, օրինալ չիպսերը, ընկույզները, չորահացերը և այլ սնեքերը»,- նշված է ցուցման մեջ։

Փրկարարները հիշեցնում են՝ կորոնավիրուսյան ախտը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային, այլև կոնտակտային, կենցաղային ճանապարհով, օրինակի կենցաղի առարկաներով։ Այդ պատճառով հարկ է մաքսիմալ կերպով նվազեցնել յուրաքանչյուր մակերեսին և առարկաներին հպումների թիվը։

«Խորհուրդ ենք տալիս անպայման ունենալ ձեռքերի հակասեպտիկ միջոցներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք մանրէազերծել դրանք։ Ձեզ մոտ պահեք 1-2 անձեռոցիկներ՝ քիթն ու բերանը հազալիս ու փռշտալիս փակելու համար։ Օգտագործված անձեռոցիկը միանգամի դեն նետեք ու կրկնակի մի օգտագործեք»,- նշում է ԱԻՆ-ը։

Понравилась статья? Поделиться с друзьями: