Ամերիկացի գիտնականները հայտնել են Սպիտակ տանը կորոնավիրուսի փոխանցման նոր ուղիների մասին։ Նրանց հետազոտութունների համաձայն՝ վարակվել կարելի է վարակակիր մարդու հետ խոսելու կամ նրա շնչառության արդյունքում, անգամ եթե նա չի հազացել կամ փռշտացել։
Բժիշկ Հարվի Ֆայնբերգը, որը Հարվարդի բժշկության դպրոցի դեկանն է, հաստատել է չինացի կոլեգաների դիրքորոշումը, որ վարակի մասնիկները կարող են օդ ներթափանցել փոշու հետ, օրինակ բուժանձնակազմի հագուստը հանելիս, սենյակները հավաքելիս և այլն։
«Վիրուսի գենետիկական մասնիկներ են հայտնաբերվել պացիենտների սենակներում՝ 6 ֆուտ հեռավորության վրա գտնվող։ Հնարավոր է՝ ցողաշիթ կորոնավիրուսի մասնիկները կարող են «կախված մնալ» օդում և պոտենցիալ վարակել կողքով անցնող որևէ մեկին։
Վարակակիր պացիենտների վարակելու չափն էլ մի քանի գործոններից է կախված՝ որքան վիրուս են արտանետում վարակված մարդիկ շնչելիս և խոսելիս և ինչքան է օդափոխության ծավալը։ Այսինքն եթե չօդափոխվող սենյակում հավանականությունն ավելի բարձր է, ապա պատուհանները բացելիս քամին կնոսրացնի հավանականությունը։