Կորոնավիրուսով են վարակվել կենդանաբանական այգու կենդանիները

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի Բրոնքսի կենսանաբանական այգում չորս վագր և երեք առյուծ վարակվել են կորոնավիրուսյան ախտով, հայտնում է New York Post-ը։ Կենդանիներին թեստավորել են այն բանից հետո, ինչ Նադյա անունով մալայզիական վագրի մոտ կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել։

Կենդանուն վարակել է իրեն խնամող աշխատակիցը։ Մասնագետների կարծիքով՝ նա առանց ախտանիշների կորոնավիրուսյան վարակի կրող է եղել։ Դրանից հետո որոշվել է թեստավորել չորս վագրերին և երեք առյուծներին, և այդ թեստերը դրական արդյունք են տվել։

Վայրի բնության պաշտպանության կազմակերպությունում նշել են՝ բոլոր վարակված կենդանիները, մեկից բացի, ունեցել են կորոնավիրուսյան ախտի՝ մարդկանց բնորոշ ախտանիշներ, այդ թվում հազ։ Հիմա գիշատիչն գազաններն արդեն ապաքինվում են։

 

Հիշեցնենք՝ կենդանու վարակման առաջին դեպքը Հոնկոնգում է արձանագրել, որտեղ կատուն վարակվել էր իր՝ կորոնավիրուսյան ախտով տառապող տիրոջից։ Կատվին մեկուսացրել են հատուկ նախատեսված կենդանական մեկուսարանում՝ Հոնկոնգի նավահանգստում։

Понравилась статья? Поделиться с друзьями: