Կորոնավիրուսն ախտահարում է մարդու բոլոր օրգանները․ բժիշկ

Կորոնավիրուսյան ախտի կլինիկական արտահայտումը բազմաբնույթ է ու կարող է ախտահանել բոլոր օրգանները, հայտնել է համաճարակաբան Նիկոլայ Բրիկոն։

«Հոսպիտալացվածների թվի ավելի քան 90%-ն ունի թոքաբորբ, ԴՍՎ-համախտանիշ ունի ավելի քան 50%-ը, երիկամների սուր ախտահարում ունի հիվանդների 15%-ը, միոկարդի ախտահարում՝ ավելի քան 20%-ը»,- նշել է բժիշկը՝ ախտահարման նման բազմազանությունը բացատրելով կորոնավիրուսյան ախտով վարակվելու տարբեր միջոցներով։

«ACE2 ռեցեպտորները, որոնց դեպքերի մեծամասնությունում կցվում է հարուցիչը, առկա են շնչուղիների տրակտի, երիկամների, կերակրափողի, միզապարկի, սրտի, ԿՆՀ-ի բջիջների վրա, այդ պատճառով կարող են ախտահարվել մարդու բոլոր օրգաններն ու համակարգերը»,- նշել է Բրիկոն։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսյան ախտը պատել է աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ վարակակիր դարձնելով ավելի քան 3,2 միլիոն մարդ, որոնցից մոտ 230 հազարին փրկել չի հաջողվել։ Հայաստանն էլ անմասն չի մնացել վարակից՝ հաստատելով ավելի քան 2000 դեպք։

Понравилась статья? Поделиться с друзьями: