Կորոնավիրուսի մասին խոսելիս մտքում ուրվագծում ենք դրա անհամաչափ կառուցվածքը՝ սարսափազդու: Հնդկաստանում , օրինակ, ոստիկաններն անհնազանդ մարդկանց ստիպում էին հետևել կանոններին վիրուսի տեսք ունեցող անսովոր գլխարկներ կրելով , մարդիկ սարսափում էին ոչ այնքան ոստիկաններից, որքան նրանց անսովոր գլխարկներից:
Բազմավոտ վիրուսն աշխարհն իրար է խառնել, ամենուր , ամեն պահ այդ մասին է խոսվում , գրվում: Համավարակի առաջացման հիմքերը որոշ մարդիկ բնության <<զայրույթի>> հետ են կապում. ասում են բնությունն ու դրա օրենքներն անտեսվել են մարդկության կողմից, արդյունքն էլ ցավալի է :
Ռուսական պարբերականներից մեկն այսօր գրել է մի անսովոր երևույթի մասին. Չինաստանում և Մեքսիկայում վերոնշյալ վիրուսի տեսքով կարկուտ է տեղացել: Թվիթթերյան և ինստագրամյան օգտատերերը հրապարակել են լուսանկարներ, որտեղ պարզ երևում է , թե տեղացած կարկուտն ինչ տեսք ունի:
Մասնագետներն իրենց մեկնաբանությունն ունեն, ըստ որի ուժեղ փոթորիկների ու քամիների հետևանքով կարկուտը կարող է նաև փոխել իր ձևը՝ բախվելով այլ կարկուտների , ուստի միստիկա պետք չէ փնտրել բնության այդ երևույթի մեջ:
Մնում է հուսալ, որ բնությունը շուտով կմերժի համավարակի տարածումը: