Ռուսաստանի Կոստրոմա քաղաքի ոսկերչական բրենդը՝ «Dr. Vorobev»-ը, սկսել է «կորոնավիրուս» անվամբ կախազարդեր արտադրել, որոնք վերջին շրջանում բրենդի ամենապահանջված զարդն են դարձել։ Այն իրապես գեղեցիկ ու յուրահատուկ է ստացվել ու իրարանցում է առաջացրել։
«Մեզ խնդրեցին, մենք պատրաստեցինք․․․ և կայքում հենց այդ նորույթն է ամենապահանջվածը դարձել»,- նշված է բրենդի հրապարակման մեջ։
Կախազարդը պատրաստված է 925 հարգի արծաթից՝ ռոդիումապատ։ Այն ունի շիպոտ տեսք՝ ոսկյա թագով, որը խորհրդանշում է թագավարակը։ Կախազարդի գինը 1000 ռուբլի։
Ստեղծողներն այն առաջարկում են կրել որպես պաշտպանության խորհրդանիշ, որը հետագայում կհիշեցնի այս ծանր ժամանակների մասին։
Օգտատերերը, սակայն, կիսվել են իրենց կարծիքներու։ Ոմանց դուր է եկել գաղափարը, ոմանք էլ այն սխալ են համարել, քանզի մարդկանց կյանք խլող վիրուսը չպետք է պաշտամունքի առարկա լինի։ Ինչևէ, կախազարդը պահանջարկ ունի ու շարունակում է ամեն օր տասնյակ օրինակներով վաճառվել։