Կորոնավիրուսյան ախտի տարածման տեմպը եվրոպական երկրներում դանդաղում է, հայտնում է ԱՀԿ-ի նախագահ Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։
«Վերջին շաբաթվա ընթացքում մենք տեսանք՝ Եվրոպայի ամենաշատ տուժած երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, դանդաղել է կորոնավիրուսյան ախտի տարածումը։ Միևնույն ժամանակ Գեբրեյեսուսը նշել է՝ որոշ տարածաշրջաններում իրավիճակը սրանում է։ Առաջին հերթին նա մատնանշել է Աֆրիկան։ ԱՀԿ-ի տեղեկություններով՝ վարակն սկսել է տարածվել աֆրիկյան գյուղական տարածքներում։ Մենք լուրջ բարդություններ ենք ակնկալում առանց այդ էլ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի հետ աշխատանքներում, որոնց հիմնականում չեն բավարարում ռեսուրսները, որոնք առկա են քաղաքներում»։
Գեբրեյեսուսի խոսքով՝ վտանգների թվում է նաև վարակի տարածումը բուժանձնակազմի շրջանում։ Որոշ երկրներում կորոնավիրուսյան ախտով վարակվել է արդեն առողջապահության ոլորտի 10 %-ը։
Նախագահը նաև դեմ է արտահայտվել սահամանափակումների թուլացմանը՝ նշելով՝ նրանք ամենաշատն են ուզում վերադառնալ այդ վիճակին, դա կարող է բերել մահաբեր վտանգի։