Կորոնավիրուսի պատճառով տղամարդը կորցրել է աշխատանքը և․․․ միլիոնատեր դարձել

Ավստրալական Ադելաիդա քաղաքի՝ կորոնավիրուսյան ախտի պատճառով աշխատանքից հեռացված բնակիչը լոտոյով մի քանի միլիոն ավստրալական դոլար է շահել։ Տղամարդը, որը ցանկացել է անհայտ մնալ, մի քանի շաբաթ առաջ կորցրել է աշխատանքը, բայց տոմսը հաղթող է եղել։

Տղամարդը 20-հազարական ավստրալական դոլար կստանա ամսվա ընթացքում՝ առաջիկա 20 տարվա ընթացքում։ Ընդհանուր գումարը կազմել է 5 միլիոն ավստալական դոլար։ Լոտոյի հաղթողը պատմել է՝ վերջերս կնոջ հետ երեխա է ունեցել, և նրանք գումարը կծախսեն տան գնման համար։

«Ստուգեցի օնլայն-հաշիվս անցած երեկո՝ տեսնելով՝ հաղթել է։ Զարթնացրեցի կնոջս՝ հայտնելու լուրը։ Դա աներևակայելի է։ Ես ստուգում էի հաշիվս շատ անգամ՝ տեսնելու՝ իրոք հաղթել եմ, թե ոչ։ Դա զարմանահրաշ զգացմունք է»։

Տղամարդն ընդգծել է՝ շահումը կապահովի իր ընտանիքին՝ ողջ կյանքի համար։ Նա սթրեսի մեջ էր՝ աշխատանքը կորցնելու պատճառով, բայց հիմա երջանիկ է։ Շահումն իրենց ֆինանսական ազատություն է տվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: