Պատասխանելով մաքսիմալ լայքված հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կորոնավիրուսի զանգվածային թեստավորման մասին։ Նրա խոսքով՝ խնդիր են դրել՝ շատացնել կորոնավիրւսյան թեստերի օրական քանակը՝ այժմյան 200-400ից հասցնելով 1000ի։
Պետությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար արժողությամբ հումք՝ կորոնավիրուսյան թեստերի արտադրելու համար։ Նա հաստատել է՝ զանգվածային թեստավորում են անելու․ մի քանի օրվա ընթացքում արդեն օրական կլինի 400-500թեստ, իսկ ուրբաթ օրվանից՝ վստահաբար 1000թեստ է արվելու։
Սա իրապես հիանալի մտահղացում է՝ հաշվի առնելով կորոնավիրուսյան վարակի տարածման գործընթացը։ Հիանալի կլինի մեկընդմիշտ արտաքին աշխարհից ստացվող թեստերի վրա հույս չդնելով ստեղծել սեփականը, արտադրել դրանք մեզ մոտ ու հանգիստ թեստավորել բոլորին։
Առավել ևս՝ մեր գիտնականների կապիտալն ահռելի է, ու նրանք այս պահին նշել են՝ կկարողանան պատշաճ պայմաններում հնարավորինս արագ թեստեր արտադրել՝ հնարավորինս մեծ ծավալներով՝ հօգուտ մեր ժողովրդի առողջությանը։