Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. Արսեն Թորոսյանը նորից կոչ է արել

Արսեն Թորոսյանը սոցցանցային հրապարակում է արել, որով ևս մեկ անգամ հանրային ուշադրությունը հրավիրում է բուժաշխատողների խոցելիության հանգամանքի վրա: Նա բոլորին, այդ թվում նաև բուժական ոլորտի ներկայացուցիչներին հիշեցնում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կաննոերը՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար:

Նախարարը հրապարակել է պաշտպանիչ բոլոր գործողություններն ըստ հերթականության ներկայացնող թեմատիկ պաստառ, որտեղ կետ առ կետ նշված են անհրաժեշտ ցուցումներն ու քայլերը:

Հաստատված վարակման դեպքերն արդեն հատել են ութ հարյուրի սահմանը, ուստի նախապես հայտարարված Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացել են այլ հիվանդանոցներ ևս, որոնք պետք է զբաղվել վիրուսակիր քաղաքացիներին սպասարկելով:

Արդեն հայտարարվել է, նկատելի է փոքր-ինչ դրական տեղաշարժ, ինչն էլ ավելի է մեծացնում հույսերը, որ հնարավոր է առաջիկայում հստակ սահմանվի այն օրը, թե երբ կարելի կլինի դուրս գալ այս սահմանափակումների ծանր շղթայից:

Ներկայացնում ենք նախարարի հրապարակած պաստառն ու գրառումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: