Չին համաճարակաբան, պրոֆեսոր Չժուն Նանշանը հայտնել է՝ կորոնավիրուսյան ախտի բարձր վարակելիությունն ամենավտանգավոր առանձնահատկությունը չէ։ Կորոնավիրուսյան ախտն ավելի արագ է փոխանցվում, քան սեզոնային գրիպը կամ կորոնավիրուսների այլ տեսակները։ Այդ պատճառով այս արհավիրքի դեմ պայքարում չորս բաղադրիչ է կաչևոր՝ վաղ պաշտպանություն, վաղ հայտնաբորումը, ախտորոշումը, մեկուսացումը։
Վաղ պաշտպանության տակ ենթադրվում է դիմակների ու ձեռնոցների կրումը, ձեռքերի լվացումը և սոցհեռավորության պահպանումը։ Այդ միջոցները կարող են պաշտպանել մարդուն, քանզի կորոնավիրուսյան ախտը փոխանցվում է ուղիղ կոնտակտների դեպքում։
Ախտի վաղ ախտորոշման համար պետք է չափել ջերմությունը, և եթե ախտանիշներ են ի հայտ գալիս, չհապաղել բժշկի դիմել։
Վաղ ախտորոշումը թույլ է տալիս հիվանդանոցներում չխառնել վարակակիրներին ու դեռ չհաստատված դեպքերին, ինչի համար պետք է ամբուլատոր հետազոտություններ անել։ Վաղ մեկուսացումն էլ հնարավորինս քիչ կոնտակտավորներ կտա վարակակրի հետ՝ թույլ չտալով այն տարածվի։