Այսօր տարածած բոթից հայտնի է դարձել՝ կորոնավիրուսյան ախտից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 58 տարեկան հիվանդ է մահացել։ Պարզվել է՝ մահացածը հայտնի երգիչ է՝ Bard ակումբի անդամ, երգահան Սարգիս Շիբոյանը։
Հեղինակային երգի հեղինակներն իրենց ֆեյսբուքյան էջերում հուզիչ գրառումներ են արել, անչափ ցավալի են ընդունել բոթը։ Նրանք չեն հավատում լավագույն գործընկերոջ հեռանալուն՝ նրա համար կյանքը սեր էր, երաժշտությունը՝ կյանք։
Հիշեցնենք՝ Շիբոյանը կորոնավիրուսյան ախտին զուգահեռ երկկողմանի թոքաբորբ է ունեցել, քրոնիկ սրտային իշեմիկ հիվանդություն, 3րդ աստիճանի գերճնշում և ճարպակալություն։ Բուժման ծանր գործընթացում նրա մոտ ST էլևացիայով սրտամկանի սուր ինֆարկտ է ախտորոշվել։ Բժիշկները որոշել են անհապաղ ստենտավորել զարկերակը։
Ապրիլության վիրահատությունից հետո Շիբոյանը շնչառական սուր անբավարարություն է ունեցել, դի սթրես համախտանիշ , սեպսիս՝ սեպտիկ շոկով, ապա՝ պոլիօրգանային անբավարարություն։ Արվեստագետի կյանքը փրկել չի ստացվել։ Խորին ցավակցություններն ենք հայտնում արվեստագետի ընտանիքին ու հարազատներին։