Կորոնավիրուսից հայտնի հումորիստ է մահացել

Կորոնավիրուսյան ախտից մահացել է հայտնի հումորիստ և գրող, յոթանասունութամյա Անատոլի Տրուշկինը։ Նա բուժվում էր ախտից մայիսից, բայց բժիշկները չեն կարողացել նրա կյանքը փրկել՝ ախտի ծանր ընթացքի պատճառով։ Տրուշկինը կնոք հետ քովիդյան ախտով հոսպիտալացվել են մայիսին՝ միացվելով շնչառական սարքին։ Երեկ նրա սիրտը կանգ է առել։

Տրուշկինի կինը՝ Նատալյան, ավելի թեթև է տարել վարակը։ Նրա ընկերներն աղոթում էին հումորիստի առողջության համար։

«Բոլորս աղոթում էինք Տոլյայի համար։ Մի քանի անգամ աղոթք եմ պատվիրել նրա առողջության համար։ Նրա կինը նույնպես ակտիվ աղոթում էր ամուսնու առողջության համար»,- նշել է նրա ընկերը՝ արվեստագետ Նիկաս Սաֆրոնովը, որն ընտանիքի լավ բարեկամն է։

Հիշեցնենք՝ Անատոլին հոսպիտալացվել է մայիսի իննին՝ ծանր շնչահեղձությամբ և տենդով։ Գրողը հույս ուներ՝ կկարողանա հաղթել վարակը։

Տրուշկինը հայտնի է որպես էստրադային հումորի մասնագետ։ Նա տեքստեր էր գրում հայտնի հումորիստներ Միխայիլ Եվդոկիմովի, Եֆիմ Շիֆրինի, Յան Արլազորովի, Վլադիմիր Վինոկուրի և այլոց համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: