Կորոնավիրուսից երեք հայ բուժաշխատող է մահացել

Ռուսաստանում ստեղծվել է կայք, որտեղ բուժաշխատողները գրանցում են կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակից մահացած իրենց կոլեգաների անունները՝ նրանց հիշատակն անմահացնելու համար։

Ցանկը բաց է և յուրաքանչյուրը կարող է ավելացնել անունները՝ հիմնվելով հավաստի աղբյուրի վրա և ներկայացնելով ապացույց։ Գրանցելիս նշվում են մահացածի տվյալները, ապացույցը և գրանցողի տվյալներն ու հեռախոսահամարը։

Բժիշկների խոսքով՝ առանձնացնել թե ով քրոնիկ հիվանդություններ ուներ, կամ մահացել է հենց կորոնավիրուսյան ախտից, թե բարդացումից ախտի ֆոնին, մտադիր չեն։ Բոլորը կյանքից հեռացել են ախտի պատճառով ու նրանք ցանկանում են հավերժ անմահացնել նրանց անունները։

Ցանկում արդեն երեք հայի անուն կա։ Ինչպես հայտնի էր, օրեր առաջ մահացել էր Սեչենովի համալսարանի համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։ Ցանկում նաև երկու բուժքույր կա՝ 61-ամյա Տատյանա Ավանեսյանը՝ Կոմիի Էժվինսկի շրջանի քաղաքային հիվանդանոցից և 55-ամյա Սվետլանա Դավթյանը՝ Սանկտ Պետերբուրգի Վետերանների հոսպիտալից։

Понравилась статья? Поделиться с друзьями: