Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Պասադենա քաղաքի բնակչուհին, որը ծաղրում էր կորոնավիրուսյան ախտն ու ախտից վախեցողներին, վարակվել է ու հիմա իրեն վատ է զգում, գրում է Mirror-ը։ Կինը, ի նշան հեգնանքի, մասնակցել է իր պես հեգնողների հետ միասին կազմակերպված երեկույթին՝ ընկերներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ։
Նա առանց դիմակի է գնացել միջոցառմանը, ողջ ընթացքում հազացել՝ ծիծաղով նշելով՝ կորոնավիրուսյան ախտ է իր մոտ։ Դրանից հետո կինն ստիպված է եղել կորոնավիրուսյան ախտորոշման թեստ հանձնել, որը պարզել է՝ կինը վարակված է կորոնավիրուսյան ախտով։
Պարբերականի տեղեկացմամբ՝ նա վարակել է երեկույթին մասնակցած հինգ հյուրի, ևս վեցը կարող են վարակված լինել, թեև դեռ ախտանիշներ չունեն։
Քաղաքային կառավարման կայքում նշվում է՝ երեկույթի կազմակերպիչը և հյուրերը խախտել են «Տանն անվտանգ է» հրամանը։ Երեկույթի ընթացքում նրան սովորականի պես զվարճացել են՝ չկրելով դիմակներ ու չպահպանելով սոցհեռավորությունը։