Կորոնավիրուսը լիովին հաղթահարել չի հաջողվի․ փորձագետ

Չինական Շանհայ քաղաքի փորձագետները համոզված են, որ կորոնավիրուսյան ախտը լիովին հաղթահարել չի հաջողվի և, ցրտերի գալուն պես, իրավիճակը կվատանա, հայտնում է Sina պարբերականը։ Կորոնավիրուսյան արհավիրքի տարածման երկրորդ ալիքը կլինի նոյեմբերին։ Նման կարծիք է հայտնել շանհայան փոձագետների խմբի ղեկավար Չժան Վեն Հունը։

Մասնագետը իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսը հարմարեցված է ցածր ջերմաստիճաններին, ուստի ձմռանն ավելի արագ կտարածվի։

Միևնույն ժամանակ Վեն Հունը համոզմունք է հայտնել՝ հաջորդ ալիքն այդքան մահաբեր չի լինի։ Հիմնական խնդիրները, նրա խոսքով, կլինեն Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, որտեղ առողջապահության համակարգը չունի բավականաչափ ռեսուրսներ՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարելու համար։

Վեն Հունը հայտնել է՝ կորոնավիրուսի գլոբալ տարածումը կդադարի հունիսին մոտ, սակայն այս տարի հիվանդությունը հաղթահարել չի ստացվի։ Նշենք՝ աշխարհում կորոնավիրուսյան ախտով տառապում է 1,85մլն մարդ, 114,3հազարը մահացել է, 434,7ը՝ առողջացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: