Նախարար Ա. Թորոսյանը նոր սոցցանցային գրառմամբ նոր տեղեկություն է հայտնել 115 կորոնավիրուսով վարակված անձանցից մեկի մասին: Վարակվածներից մեկը եղել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկը: Նա վարակվել է իր ասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
Արսեն Թորոսյանը գրառման մեջ ևս մեկ անգամ կարևորել է բուժաշխատողի մասնագիտությունը, նշել նրանց կատարած կարևոր ու անփոխարինելի աշխատանքի անգնահատելիությունը և հիշեցրել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է աջակցել բուժաշխատողներին պարզապես տանը մնալով:
Ա. Թորոսյանը տեղեկություն է հայտնել վարակված բուժքրոջ առողջական վիճակի մասին: Ըստ նրա հայտնած տեղեկության՝ բուժքրոջ մոտ չկա թոքերի բորբոքում, նրա վիճակը բավականին լավ է, բայցև նա անմիջապես հոսպիտալացվել է և գտնվում է անհրաժեշտ հսկողության ներքո:
Բուժաշխատողների գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի մասին ևս մեկ հիշեցումը նախարարը ավելորդ չի համարում՝ չնայած հիմա բոլորը հատկապես կարևորում և արժևորում են հենց բուժհաստատություններում իրենց անձնվեր աշխատանքով զբաղված անձնաց գործունեությունը: