Պետական միջոցառումները, որոնք ուղղված են նորահայտ վիրուսի տարածման կանխարգելմանը, ավելի են ընդարձակվում: Պարբերաբար հայտարարություններ են տարածվում համապատասխան մարմինների կաղմից, որոնք նպատակաուղղված են նվազագույնի հասցնել վիրուսի հանդեպ զգայուն մարդկանց վարակվելու հավանականությունը:
Հերթական հայտարարությունը տարածել է պարետապետ Տ. Ավինյանը: Նա կոչով դիմել է հանրությանը և մթերքի վաճառքով զբաղվող խանութներին ու սուպերմարկետներին: Նա հորդորել է մթերիք վաճառքով զբաղվող նշված կետերին վաղվանից՝ մարտի 24-ից առավոտյան ժամերին սպասարկեն միայն տարեց գնորդներին:
Որպեսզի հնարավոր լինի իրականացնել այս հորդորը, հարկ է, որ նշված ժամերին՝ առավոտյան 10-12-ը, քաղաքացիները չգնան գնումների՝ թողնելով, որ տարեցները գնան այդ ժամերին: Այդպիսով տարեցների շթումն այլ անձանց հետ նվազագույնի կհասցվի:
Մինչ այդ, պետությունը հոգացել էր այն մասին, որ տարեցներն իրենց թոշակները ստանան առանց տնից դուրս գալու: Շատ միայնակ տարեցներ էլ մեկշաբաթյան սնունդով ապահովվեցին պետական միջոցներով: