Կոնչիտան նոր կերպարով է ներկայացել հանրությանը․ տեսնել է պետք

Եվրատեսիլյան հեղափոխական կերպարը՝ Կոնչիտա Վուրստը, նորովի է ներկայացել։ Կոնչիտան՝ նույն ինքը Թոմաս Նոյվերթը, անսովոր կերպար է ընտրել՝ լուսանկար հրապարակելով: Վուրստն այս անգամ կարծես Ջեք Ճնճղուկի կերպարում լինի՝ նմանատիպ տեսքով։

Նա կրում է ջինսե ճղճղած ժիլետ՝ միանգամից մարմնի վրա։ Վզին գեղեցիկ վզնոցը համադրել է գլխակապի հետ, որը կրում է երկար սև մազերի վրա։ Զարմանալին նրա շպարված դեմքն է, քանզի վերջերս նա ներկայանում էր տղամարդու կերպարով՝ մոռանալով իր եվրատեսիլյան անցյալը։

Կոնչիտան քթին զարդեր է կրում, իսկ դեմքի շպարն ամբողջացրել է կպցրած հսկայական թարթիչներով։ Կերպարում, իրապես, յուրահատուկ է մնում նրա մորուքը, որը նա մշտապես համադրում է դիմահարդարված աչքերի հետ։

Իրապես, որքան էլ սկանդալային չլինի, բոլորը քննարկում են Կոնչիտային ու հետևում նրա գործունեությանը, չէ որ էպատաժային կերպարն անչափ մեծ անդրադարձի է արժանացել համաշխարհային մամուլի կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: