Մեծ Բրիտանիայի Բելֆասթ քաղաքի բնակչուհին կորոնավիրուսե ախտով վարակված լինելու պատճառով 10 օր կոմայի մեջ է եղել, իսկ գիտակցության գալով իմացել է՝ զույգի է սպասում, գրում է Daily Mail-ը։
32-ամյա Դենիել Մարտինն ախտով վարակվել է հղիության 9-րդ շաբաթին։ Մարտի վերջին նա կոկորդի ցավ է ունեցել, բայց ուշադրություն չի դարձրել։ Վեց օր անց նրա ինքնագացողությունը վատացել է, Մարտինը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումով, ապա թեստավորվել է ու հաստատվել է քովիդ-19-ի վարակը։
Արյան ցածր տոկոսի պատճառով նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել։ Նա կոմայի մեջ է եղել 10 օր, և, գիտակցության գալով, իմացել է՝ զույգ է ունենալու։ Բալիկի սպասելու մասին նա կոմայից առաջ էլ գիտեր, բայց որ միանգամից երկու փոքրիկ է ունենալու, իր համար հաճելի անակնկալ է եղել։
«Համենայնդեպս, այս սարսափելի ժամանակներում կարող ենք ինչ-որ լավ բան տեսնել»,- նշել է Դենիելը։