Կոկոսի կրեմով վաֆլե տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում

Երբ ժամանակը սուղ է, իսկ երեկոյան հյուրեր են գալու, այս հրաշք տորթը հիանալի տարբերակա է։ Պատրաստվում է արագ ու հեշտ, բայց համը պարզապես անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Փորձեք և ինքներդ կհամոզվեք։ Այս հրաշալի տորթը պատրաստվում է վաֆլիից և անկրկնել համի կոկոսի կրեմից՝ ձեր թեյախմությունն իսկական տոնի վերածելով։

Անհրաժեշտ է

Վաֆլիի շերտեր՝ 3-4հատ

Կաթ՝ 100մլ

Կոկոսի քերուկ՝ 200գ

Շաքարափոշի՝ 100գ

Կարագ՝ 200գ

Ինչպես պատրաստել

Կաթը տաքացնել թույլ կրակին։ Ներմուծել կոկոսի քերուկը և լավ խառնել, հանել կրակից՝ թողնելով սառչի։ Մինչ կաթը սառչի, առանձին հարել կարագը շաքարափոշու հետ։ Ապա ներմուծել կաթը հարած կարագի մեջ՝ հարելով մինչ միասեռ դառնա։ Ահա և պատրաստ է կոկոսի հրաշալի կրեմը։

Վաֆլիի շերտերը հերթով պատել կրեմով և զարդարել կոկոսի քերուկով կամ շոկոլադով։ Թողնել սառնարանում՝ 2-3ժամով և մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: