Հայտնի հումորիստ, դերասան ու երգիչ Գոռ Հակոբյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Կներես»՝ հատուկ «Հարս չկա» փրըդաքշնի համար։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գոռն է, միքսն ու գործիքավորումը՝ «Գոռ Հակոբյան մյուզիք փրըդաշքնի»։
Արմեն Պետրոսյանի՝ Մենչի պրոդյուսերությամբ ու Կարեն Ամյանի ռեժիսորությամբ նկարահանված հիանալի տեսահալովակը շատ հետաքրքիր լուծումներ ունի։ Նախ Գոռի երգելաոճն է հետաքրքիր, հատկապես ռեփի ներմուծումը։ Բացի այդ լուսային խաղն է հաճելի։
Խոսք չկա Անի Խաչիկյանի աննման գեղեցկության, դերասանական վարպետության ու շքեղ արտաքինի մասին։ Նա իր ներկայությամբ, իր հայացքներով ու թախծոտ աչքերով այնքան է լիացնում տեսահոլովակը, էմոցիա փոխանցում ունկնդրին։ Մի պահ մոռացության է մատնվում, որ դիտողն այդ պահին սրճարանում Անիի կողքի սեղանի մոտ նստած չէ։
Համահունչ, գեղեցիկ, ռեժիսորային մեծ վարպետությամբ նկարահանված տեսահոլովակը հաստատ կարժանանա ձեր հավանությանը։ Վայելեք Գոռի հրաշալի պրեմիերան՝ հետաքրքիր երաժշտական լուծումներով։