«Կյանքս նորից սկսելու հնարավորություն ստացա»․ Նունե Սարգսյանի հուզիչ մեկնաբանությունը

Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ինչպես հայտնի է, փետրվարին սրտի վիրահատության է ենթարկվել։ Այսօր նա հուզիչ գրառմամբ հայտնել է իր առողջական վիճակի մասին՝ երախտիքի խոսքեր հնչեցնելով «Աստղիկ»-ի սրտաբանական բաժանմունքին։

Տիկին Սարգսյանը նշել է անձնակազմին՝ Մհեր Սասունի, Կարինե Սարգսյան, Եվա Կրասնիկովա, ովքեր իրեն ապրելու նոր հնարավորություն են տվել։ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մնացած բուժաշխատողներին։

«Իմ սիրտը վերականգնվեց։ Հիմա ապաքինվում եմ։ Կյանքս նորից սկսելու հնարավորություն ստացա»,- գրել է Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն նվիրած ծաղկեփնջերի, գրքերի, բացիկների, նամակների ու բարեմաղթանքների համար, որոնք իրեն շատ օգնեցին։

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանի կինը վիրահատական միջամտություն է ունեցել փետրվարի 8-ին։ Այդ ժամանակ նրան տեսակցել էր վարչապետը: Իսկ տարեվերջին արտասահմանում վիրահատական միջամտություն է տարել նախագահ Արմեն Սարգսյանը։ Քաջ առողջություն մաղթենք հիանալի նախագահին ու նրբագեղ տիկինին՝ այս փորձությունն անցնելու ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: