«Կյանքում ամենն իր ժամանակն ունի․․․»․ Լիանա Վանոյան

Հրաշք դերասանուհի Լիանա Վանոյանն անկրկնելի գեղեցկության լուսանկար է զետեղել իր էջում՝ այն խորիմաստ մակագրությամբ ուղեկցելով։ Կադրում նա ձեռքում հսկա ժամացույց է բռնում և ուշադրությունն ակցենտավորում դրա վրա։

«Բարի օր։ Կյանքում ամենն իր ժամանակն ունի, սպասել է պետք․․․ Եղած ժամանակն էլ գրագետ ու գիտակցված է պետք ծախսել, վատ ու չար երևույթին ժամանակ տրամադրելը հիմարություն է․․․ Ամենաթանկ բանը ծախսել դիմացինին վատ խոսք ասելու վրա սեփական կյանքն ու ժամանակը չգնահատելու մասին է խոսում։

Բարի եղեք։ Ամեն ինչի մեջ վատն ու խավարը մի տեսեք, ձեր մաղձը ժամանակի ընթացքում կարծրանալու է, ու խեղդելու է ձեզ։

Ժպտացեք ու ապրեք ամեն պահը սիրով։ Ժամանակի հետ մենք էլ չենք լինի։ Մեզանից հետո թողնելու ենք լույս կամ խավար։ Ես մերժում եմ խավարն իր բոլոր դրսևորումներով։ Լու՜յս եղեք, մարդի՛կ»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: