«Մեծն Գեթսբի» վեպի հեղինակը Ֆրենսիս Սքոթ Ֆիզջերալդն է։ Վեպը գրվել է 1925-ին։ Հերոսները բնակվում են հորինված Ուեսթ Էգ քաղաքում։
Հեղինակը նկարագրել է ջազի դարաշրջանը կամ 20-ականները՝ այն դարձնելով ուսուցողական պատմություն ամերիկյան երազանքի մասին։
Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1940-ին։ Դա այնքան էլ հաջող հրատարակություն չէր, ուստի Ֆիցջերալդը մահացավ՝ իրեն անհաջողակ գրող համարելով և այդպես էլ չիմանալով դրա՝ հանրաճանաչություն ձեռք բերելու մասին։
Մասնագետների կարծիքով՝ Դեիզին խորհրդանշում է Ֆիցջերալդի կնոջը՝ Զելդային։ Նրանք ևս աստղային զույգ էին և ապրում էին գրքի հերոսների նման։
Վեպի հիման վրա բազմիս ֆիլմեր են նկարահանվել։ Սակայն դրանցից ամենահանրաճանաչը 2013-ին նկարահանվածն է։ Գլխավոր դերում Լեոնարդո Դի Կապրիոն է։ Ֆիլմը 2 «Օսկար»-ի է արժանացել։