«Կհեռանամ իմ պաշտոնից, եթե․․․»․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Օգտատեր Հարություն Մկրտչյանի «Ուր է մեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը։ Երբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու։ Պետկառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-բարեկամ-ծանոթ սկզբունքով են ընդունվում։ Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին» հարցին հետաքրքիր պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարծում՝ նախկիններին նմանվում եմ։ Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ՝ նմանվում եմ, կամ իրականում նմանվեմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար բարոյական ավարտ կլինի, որը ես թույլ չեմ տա։

Ինչ վերաբերում է պատիժներին։ Ո՞վ է ասել, որ նախկինները պետք է պատժվեն, իսկ ընթացիկները՝ ոչ։ Շուտով Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց։ Այդ գույքը կվերադարձվի պետությանը և ժողովրդին։

Այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և ստեղծվելու է նոր համակարգ՝ քրեականի հետ կապ չունեցող»։

Понравилась статья? Поделиться с друзьями: