Նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսյան ախտի շուրջ իրավիճակի մասին է խոսել․ «Վերջին օրերին հաստատված դեպքերը քչացել են՝ արտակարգ դրության ու խիստ ռեժիմի պահպանման հետևանքով։ Պետք է պահպանել դա։ Տեսնելով քիչ թվեր՝ չպետք է թուլանանք՝ կարծելով՝ ամեն ինչ հետևում է․ դա այդպես չէ։
Ցածր թվեր ունենալուն զուգահեռ ունենք բազմաթիվ աղբյուրներ։ Կորոնավիրուսյան ախտի շրջանառություն կա ՀՀ-ում ու պետք է երկարատև կոտրենք շղթաները։ Եթե անգամ պացիենտն ախտանշաններ չունի, նա կարող է հիվանդ լինել։
Պետք է հայտնաբերենք ու բուժենք բոլորին, ունենանք կառավարվող թվով ախտահարվածներ ունենանք։ Եթե հակառակը լինի, կլինի աղետալի իրավիճակ, բուժհաստատությունները չեն կարողանա նման ծավալի մարդկանց բուժել»,- նշել է Թորոսյանը՝ կրկին ու կրկին անդրադառնալով ինքնամեկուսացման ու կանոնների պահպանման անհրաժեշտությանը։
Իրապես, այս ծանր շրջանում անչափ կարևոր է չթուլացնել զգոն վիճակը և հետևել բոլոր կանոններին, որպեսզի իրավիճակն աղետի չվերածվի։