Կինն ինքնահրկիզվել է ու մահացել՝ հեռախոսի պատճառով

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակչուհին կյանքին վերջ է տվել այն բանից հետո, ինչ ամուսինը հրաժարվել է բջջային հեռախոս գնել, որն անհրաժեշտ է իրենց երեխաներին՝ դպրոցական դասերն անելու համար։

Քսանիննամյա Ջիոթին խնդրել է ամուսնուն հեռախոս գնել, որպեսզի նրանց երկւ երեխաներն օնլայն-դասերի մասնակցեն։ Համավարակային իրավիճակի պատճառով երեխաներն այսուհետ օնլայն պետք է կրթվեն, սակայն տղամարդը հրաժարվել է գնել այն։ Դրանից հետո կինը որոշել է կյանքին վերջ տալ ու արել է դա։ Նա ինքնահրկիզել է մարմնի իննսուն տոկոսը՝ ի նշան բողոքի ամուսնու վերաբերմունքի։

Տեղեկությունն ստանալուն պես՝ ոստիկանները ժամանել են դեպքի վայր և Ջիոթիին հոսպիտալացրել,սակայն չափազանց ուշ էր, և բժիշկները հասցրել են միայն արձանագրել կնոջ մահը։

Ջիոթիի ամուսինը հայտնել է՝ նրանք յոթ տարի ամուսնացած են եղել՝ ունենալով երկու որդի։ Ոստիկանությունը շարունակում է գործի քննությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: