Կինը պահք է պահել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, ու․․․ սովից մահացել է

Զավեշտալի, միևնույն ժամանակ ցավալի դեպք է տեղի ունեցել Նիգերիայում։ Դելտա նահանգի բնակչուհին մահացել է մի քանի օր պահք պահելու պատճառով, ինքն անում էր կորոնավիրուսյան ախտից պաշտպանվելու համար, գրում է նիգերիական Pulse-ը։

60-ամյա կինը համոզել է ամուսնուն, ընկերուհուն և մեծահասակ որդուն փակվել տանը և լիովին հրաժարվել սննդից և ջրից։ Նրանք մտադիր էին պահք պահել և մեկուսացած մնալ երկու շաբաթ։ Նրանց կարծիքով՝ հենց դա էր լավագույն պաշտպանությունը կորոնավիրուսյան ախտի դեմ։

Ցավալի զավեշտն այն է, որ հարևաններն իրենց սնունդ են բերել՝ թողնելով դռան մոտ, սակայն ընտանիքը հրաժարվել է ընդունել օգնությունը՝ շարունակելով պահք պահել։

Մի քանի օր անց նրանք սկսել են չարձագանքել զանգերին, և որոշվել է ջարդել տան դուռը՝ ներս մտնելու համար։ Տանը հայտնաբերվել է կնոջ դին, որը մահացել է սովից, և ընտանիքի մյուս անդամները՝ ծայրահեղ թույլ և հյուծված։

Понравилась статья? Поделиться с друзьями: