Հայտարարված արտակարգ դրության հետ կապված հանրային լայն շրջանակներում կա որոշակի մտավախություն կենսաթոշակների և սոցիալական նպաստների ստացման հետ կապված: Շատ քաղաքացիներ մտահոգություններ ունեին, թե արդյոք դրանք ժամանակին կստանան, թե ոչ:
Այս հարցին սոցցանցային իր պաշտոնական հարթակում պատասխանել է անձամբ նախարարը՝ Զարուհի Բաթոյանը: Նա հրապարակմամբ տեղեկացրել է, որ այս ամիս չեն ուշանա թոշակային և նպաստային վճարումները:
Ավելին, նա տեղեկացնում է, որ ներկայումս տարվում են աշխատանքներ, որպեսզի փոստի աշխատակիցներն անձամբ նպաստներն ու թոշակները հասցնեն բնակիչներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն այդ առիթով տնից դուրս գալ:
Իսկ նպաստների և թոշակների հետ կապված որոշակի գործողությունները, որ որոշ քաղաքացիներ նախատեսված էր, որ անեին առաջիկա երկու ամսվա ընթացքում, կերկարաձգվեն ժամկետները և կթույլատրվի դրանք անել մայիս ամսվա ընթացքում:
Նախարարը նաև տեղեկացնում է, որ երկրում բնակվող թոշակառուները բանկ այցելելու անհրաժեշտություն այլևս չունեն: Նախարարի գրառումը ներկայացնում ենք կից: